Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՈՒկրաինային հասնել չկարողացանք

ՈՒկրաինային հասնել չկարողացանք
17.12.2013 | 15:16

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկնարկից ի վեր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պարբերաբար արծարծել են նրա հրաժարականի հարցը, պահանջել, որ նա ենթարկվի հասարակական պահանջին և հրաժարական տա: Վերջերս էլ ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն առաջարկել էր ոչ թե հրաժարական պահանջել, այլ՝ ԱԺ-ում սկսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը: Դավիթ Շահնազարյանը վկայակոչում է այն հանգամանքը, որ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալուն տված որոշմամբ Սերժ Սարգսյանը սկսել է մեր ինքնիշխանությունը ոչնչացնելու գործընթաց:

irates.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկա դասավորության պայմաններում իրատեսակա՞ն է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցն օրակարգ մտցնելը: Հիշեցրինք նաև, որ Հայ ազգային կոնգրեսն էլ պահանջում է ոչ թե պաշտոնանկության գործընթաց սկսել, այլ՝ հրաժարական տալ:
«Ճիշտն ասած՝ ոչ: Քաղաքական ուժերից ոչ բոլորն են դեմ Մաքսային միություն մտնելուն: Երկու դեպքում էլ՝ և՛ հրաժարականի պահանջի, և՛ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար հնարավոր չէ հասնել քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և անհրաժեշտ ստորագրությունների հավաքման: Հո կանգնել-ասելով չէ՞, հիմքն է, չէ՞ կարևորը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ ԱԺ-ում կա ընդդիմադիր երեք քաղաքական ուժ: Հնարավո՞ր չէ, որ նրանք միավորվեն այդ նպատակին հասնելու համար: Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին հիշեցնում է, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» Մաքսային միությանը միանալուն դեմ չէ արտահայտվել, Հայ ազգային կոնգրեսից առանձին անհատներ են դեմ արտահայտվել: Միայն «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներն» են դեմ Մաքսային միությանը:
«Ցավոք, սեպտեմբերի 3-ը Հայաստանի քաղաքական ուժերի համար չդարձավ այնպիսի միավորող գործոն, ինչպես եղավ ՈՒկրաինայի դեպքում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ